▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իջել է Կառավարության շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում զոհված զինծառայողների հարազատները:

Հիշեցնենք, որ հարազատները պահանջում են զոհված զինծառայողների ընտանիքներին 30 միլիոնական դրամ վճարել: Փաշինյանը լսեց զինծառայողների հարազատների պահանջները, ներկայացրեց իր մոտեցումը: Փաշինյանին մոտեցավ նաև նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը՝ ներկայացնելու պահանջը: Փաշինյանը հարց ուղղեց, թե ինչու նախորդ տարիներին Մանվել Գրիգորյանի ունեցվածքը չեն վաճառել օգնելու զոհված զինծառայողների հարազատներին:

/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

Դուք ի՞նչ բողոք ունեք, հարցրեց Փաշինյանը: Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք: Մանվել Գրիգորյանի ունեցվածքը ինչո՞ւ չեք վաճառում կամ մինչև 2018 թվականը ինչու՞ չեք վաճառել թրերը, ոսկիները, փողերը: Ի՞նչ եք եկել: – Թույլ կտա՞ք: – Ոչ, թույլ չեմ տա: Փաշինյանը թույլ չտվեց նրան ավարտել խոսքը և հեռացավ Կառավարության շենք:

 

Դիտեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ

Չեմ կարող որևէ մեկին ասել՝ սխալ է.․․․Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինվորների մայրերին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին