Բացառում եմ, որ նախագահի վրա ճնշումներ գործադրված լինեն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։
«Հնարավոր է՝ իմ ունեցած տեղեկություններով՝ իր անձից կախված է, այսինքն՝ պետք է հասկանանք, թե ինքը ՀՀ-ի հետ ինչ աստիճանի կապ է ունեցել։ Եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ինչ աստիճան է վստահում և ինչ աստիճան է սիրում», - ասաց Խաչատուր Սուքիասյանը։
Պատգամավորը լրագրողներին հորդորեց «գնալ և հանել», թե 4 տարվա մեջ ՀՀ-ն ինչ ծախսեր է արել նախագահի ինստիտուտի համար։
«Ուզում եմ ձեզնից իմանալ, թե այդ ծախսերի 1 տոկոսն օգուտ տվել է Հայաստանի Հանրապետությանը», - ասաց Խաչատուր Սուքիասյանը։