▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Գյումրիում. Ուղիղ միացում

 

 

Քիչ հետո Գյումրիում կմեկնարկի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը: 

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում հանրահավաք անցկացնելու մտադրությամն մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երեկ՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

Երևանից Գյումրի «Իմ քայլը» նախաձեռնության անդամները անցել են ավտոերթով: 

Նիկոլ Փաշինյանի մեքենայում էր նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Նիկոլ Փաշինյանին ու նրան ուղեկցողներին դիմավորել են աղ ու հացով, զուռնա-դհոլով....

Գյումրիում հանրահավաքը նախատեսված էր անցկացնել ժամը 18:00-ին: 

Հանրահավաքին առաջարկում ենք դիտել Ազատություն ռադիոկայանի ուղիղ միացմամբ:

Դիտեք նաև տեսանյութեր, թե ինչպես էին Նիկոլ Փաշինյանին դիմավորում Ուջանում, Ապարանում, Թալինում, Մաստարայում...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին