ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» ճամբարից ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմեց քաղաքացիներին միանալ «Մերժիր Սերժիր» նախաձեռնությանը և փակ պահել Տիգրան Մեծ փողոցը։
«Մենք ուշի ուշով եհտևում ենք ՀՀԿ գերագույն մարմնի նիստին, որտեղ քննարկիվում է վարչապետի թեկնածուի հարցը և նաև հետևում ենք գրասենյակի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Ցավոք չենք կարող մեր պլանները փոխել, մենք Երևան ենք մտնելու ապրիլի 13-ին, բայց մենք հոգով սրտով Տիգրան Մեծ փողոցի մեր բարեկամների հետ ենք։ Կոչ եմ անում պահել Տիգրան Մեծ փողոցը, բոլորին կոչ եմ անում միանալ տղաներին, շրջապատել գրասենյակը և Սերժ Սարգսյանին շրջափակել հանրապետականի ներսում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության ճակատը» Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց են հավաքվել՝ թույլ չտալու Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում։