▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել «Նիկոլ, դավաճա՛ն» բացականչած քաղաքացուն

Նիկոլ Փաշինյանի ախրանիկները դաժան ծեծի են ենթարկել «Նիկոլ, դավաճա՛ն» բացականչած քաղաքացուն Ականտեսների խոսքով՝ քաղաքացուն ծանր վիճակում դրեցին մեքենան ու հեռացրեցին տեղանքից:

Այս մասին գրում է Mediaport-ը:

Տեսանյութում երևում է՝ ինչպես են Փաշինյանին ուղեկցողը վազում «Նիկոլ, դավաճա՛ն» բացականչած քաղաքացու հետևից:

Ի դեպ, որոշ լրատվամիջոցներ  լուրն այլ մեկնաբանությամբ էին տարածել, ինչի առիթով հայտարարություն է տարածել Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը. այն ներկայացնում ենք ստորև. 

Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով անհայտ ծագման տելեգրամյան ալիքին` լուր են տարածել, թե իբր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ։

Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է։ Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներից ոչ ոք ոչ մի միջադեպի չի մասնակցել։ Սա հերթական կեղծիքն է, որի միջոցով հայտնի ուժերը իրենց սպասարկող զլմների միջոցով ցանկանում են սադրել և անվանարկել Խաչատուր Սուքիասյանին։

Լուրը տարածող լրատվամիջոցներից պահանջում եմ հեռացնել այդ կեղծ լուրը եւ հանդես գալ հերքմամբ։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին