Ինչպես հայտնի է` վաղը խորհրդարանում տեղի է ունենալու վարչապետի ընտրություն: Այս պահին միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանն է:
Այս առնչությամբ արդեն Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր հայտարարություններ և կոչեր են հնչում` վաղը խորհրդարանի այգում հավաքվելու առնչությամբ:
Մասնավորապես ավագանու անդամ Արամ Մանուկյանը գրել է. «Վաղը՝հոկտեմբերի 24-ին ՝ առավոտյան ԱԺ֊ն պետք է չընտրի նոր վարչապետ։ Չեմ զարմանա, որ ամեն ինչ սկզբունքորեն ժողովրդի կամքին հակառակն անող ԱԺ֊ն ցրվելուց առաջ հերթական սաբոտաժի փորձն անի։ Ապահովության համար արժի վաղվա նիստին հետևել ԱԺ այգուց` ժամը 09 : 30 -ին»:
Նյութի աղբյուրը՝ Armlur.am
Կարդացեք նաև՝ Հնարավոր է, որ վաղը Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ. Արմեն Ռուստամյան
Կոչ ենք անում այս անգամ չընտրել Նիկոլ Փաշինյանին. Լենա Նազարյան