▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է երկրաչափական պրոգրեսիայով». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը.

«ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր հստակ հայտարարում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, հետևաբար իրենից վախենալ պետք չի։

Իսկ իրականում ՀՀ քաղաքական իշխանությունը՝ ՔՊ-ն, ամեն օր ավելի ու ավելի է ցույց տալիս իր ոչնչությունը։ ՏԻՄ ընտրությունների օրինակով՝ Գորիսում Առուշ Առուշանյանից ՔՊ-ի կրած խայտառակ պարտությունը, Մեղրիում ստացած խիստ ցածր ձայները, Գյումրիում հաղթած թեկնածուի հետ կոալիցիա կազմելով իշխանություն պահելը, մյուս վայրերում գերցածր վարկանիշով ու վարչական ռեսուրսների կիրառմամբ իշխանություն պահելը խոսում են այն մասին, որ ՔՊ-ից կա միայն Նիկոլ Փաշինյան, իսկ մյուսները որևէ արժեք չեն ներկայացնում հանրության համար։

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ընդհանուր գնաճի ու տնտեսական, սոցիալական խնդիրների ֆոնին նույնիսկ նրան փառաբանողներն են սկսում հայհոյել, քանի որ «հայրենիքից կարևոր ստամոքսը» սկսում է սովածություն զգալ։

Այս պայմաններում իշխանական ապարատով կռվի դուրս գալ ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ, ով փաստացի միակ իրական աշխատող պաշտոնյան է, իրոք, խոսում է ՔՊ-ի վախերի ու սարսափների մասին։ Ու երբ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասում է, որ մի քանի ամիս է մնացել Արման Թաթոյանի պաշտոնավարմանը, փաստացի արձանագրում է, որ մի քանի ամսից Արման Թաթոյանը կարող է մարդու իրավունքների պաշտպանից վերածվել ՔՊ-ին ոտնատակ տվող քաղաքական ուժի առաջնորդի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին