▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում հայտնվելու մասին

«Twiplomacy» միջազգային կայքը, որն հետազոտում է սոցիալական կայքերի օգտագործումը գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների կողմից, հրապարակել է աշխարհի մասշտաբով Ֆեյսբուքում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը, որի մեջ է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով այս փաստին՝ վարչապետը գրել է

«Հաշվի առեք, որ «մրցակից» երկրների բնակչությունը առնվազն մի քանի անգամ ավել է եւ մենք կարողանում ենք ապահովել աշխարհի Top-10-ի մեջ մտնող ակտիվություն եւ ներգրավվածություն»:

Տեղեկացնենք, որ Ֆեյսբուքում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը գլխավորում է Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, նրան հաջորդում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այնուհետ՝ Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մուդին, Պաղեստինի ղեկավար Իմրան Խանը, Ինդոնեզիայի նախագահ Յոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ԱՄՆ Սպիտակ տան ֆեյսբուքի էջը, Կամբոջայի ղեկավար Սամդեհ Հուն Սենը, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարքեզը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին