▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բաքվի «սեւ ցուցակում» հայտնված ֆրանսիացի պատգամավորներին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է  ֆրանսիացի այն  խորհրդրանականներին, որոնց  անունները  Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է գրանցել «սեւ ցուցակում»։

Հիշեցնենք, որ նրանց Արցախ այցից հետո, Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ, բողոքի նոտա հայտնել։ Հատկապես նշվում է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Գի Տեսյեի (Guy Teissier) անունը, որն արդեն այդ ցուցակում է։

Արցախ այցելած մյուս պատգամավորների՝ Վալերի Բուայեի, Ժան-Պիեր Կյուբերտաֆոնի, Մոհամադ Լաքհիլի, Դանիել Ղազարյանի, Գիյոմա Գասպարյանի եւ սենատոր Պիեր Ուզուլիասի անունները եւս տեղ կգտնեն նշված ցուցակում։
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին