▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն իմ դեմ բողոքել է Կրեմլում. պատրաստ եմ գալ Երևան և բանավեճ կազմակերպել Նիկոլի հետ ուղիղ եթերում. Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ, ծագումով հայ մեդիա գործիչ Արամ Գաբրելյանովը տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր մասին Կրեմլում մի քանի անգամ բողոք է ներկայացրել։

Փաշինյանը հայտնել է, որ մեդիա գործիչը իր դեմ կոմպրոմատներ է ներկայացնում՝ ադրբեջանական շահերը սպասարկելով փորձում է խանգարել իրեն բարեկամանալ ՌԴ-ի հետ։ 

«Վերջին երեք շաբաթվա ընթացքում երեք անգամ Կրեմլում Նիկոլ Փաշինյանն իմ դեմ բողոքել է։ Ասում է, որ ես նրան վարկաբեկում եմ։ Վերջին վարկածն այն է, որ ես այդ ամենն անում եմ Ադրբեջանի շահերից ելնելով, որպեսզի խանգարեմ Նիկոլ Վովաևիչին բարեկամանալ Ռուսաստանի հետ։ Հաշվի առնելով, որ պարոն Փաշինյանը և ես լրագրողներ ենք , պաշտոնապես հայտարարում եմ, որ պատրաստ եմ ցանկացած ժամանակ գալ Երևան և բանավեճ կազմակերպել Նիկոլի հետ ուղիղ եթերում։ Հետո կտեսնենք, թե ով է սադրիչն ու գործակալը։ Սպասում եմ Փաշինյանի պատասխանին, եթե նա, իհարկե, սովորականի պես չվախենա»,- գրել է Գաբրիելյանովը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին