▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն իր ծննդյան օրը կնշի Փարիզում

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ շաբաթ  մեկնել Ֆրանսիայի հանրապետություն՝ նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով:

Yerevan.Today-ն է գրում, նշելով, որ հունիսի 1-ին վարչապետի ուղևորությունը՝ դեպի Փարիզ, մասնավոր այցով կլինի, կայքի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահ Մակրոնն է անձամբ հրավիրել նրան՝ Փաշինյանի ծննդյան օրվա առիթով:

Կձևակերպվի՞ արձակուրդ, թե՞, այդուհանդերձ, վարչապետի պաշտոնակատարը կթաքցնի այցի իրական նպատակը ու կառավարական փաստաթղթերում այցը կհիմնավորի «աշխատանքային այցով», պարզ կդառնա առաջիկայում: Բայց առավել ուշագրավը այս պարագայում Փաշինյանի տոնական տրամադրությունն է՝ Սյունիքում ու Գեղարքունիքում կատարվող սարսափելիի ֆոնին, առավել ևս՝ որ երկրում նաև բուռն քաղաքական, ընտրական պրոցեսներ են ընթանում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին