Թուրքիայի նախագահն ուղևորվեց Արցախ՝ Շուշի, որտեղ Նիկոլի եղբոր հետ «պատմական» փաստաթուղթ են վավերացնելու, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Արցախում քոչարի պարելով ու ստամոքսները լցնելով, թշնամուն հանձնեցին մեր հայրենիքը: Այս պահին տոնում ու ստամոքսներն են լցնում Սյունիքում, ինչի արդյունքում Արցախի ճակատագրին կարժանացնեն Սյունիքը: Արայիկ Հարությունյանը ժամանակ չունի ո՛չ տոնելու, ո՛չ հայրենիքի փրկությամբ զբաղվելու, քանզի փող է աշխատում: Ու այս երեքի ամենամտերիմ երկու գործընկերները Շուշիում այսօր տոնում են Ադրբեջանի ազգային փրկության տոնը», - նշել է պատգամավորը:
Նա նշել է, որ Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի իշխանություններն այսօր տոնում են, իսկ հայ ազգն ապրում է հերթական ստորացումը, ցավը, դժբախտությունը: Հակոբյանի խոսքով, միայն լույսի մի շող է երևում.
«Մի քանի օրից կորոշվի, դարերից եկող, սակայն կորսվելու ճանապարհին կանգնած, ազգիս ճակատագիրը: Հայաստանում բնակվող իմ հայրենակիցնե՛ր, ականջալուր եղե՛ք, ձեզնից է կախված մեր, մեր երեխաների ու սերունդների ապրել չապրելու, լինել չլինելու հարցը: Կորցրել ենք լավագույններին, կորցրել ենք Արցախը, կորցնում ենք Հայաստանը: Չկա Արցախ առանց Հայաստան, չի կարող Հայաստան լինել առանց Արցախ: Մենք մի սիրտ ենք ու մի մարմին: Առավել քան երբևէ մեկմեկու կարիքն ունենք, իսկ այն այսօր մեկ կերպարի մեջ է՝ Ռոբերտ Քոչարյան և «Հայաստան» դաշինք: Հայաստանում բնակվող հայե՛ր, իմ թանկագին հայրենակիցնե՛ր, պահն օրհասական է, համախմբվենք, որ կարողանանք արժանապատիվ ապրել», - գրել է Հակոբյանը: