▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ու Մարուքյանը ԱԺ-ում սուրճ են խմել և զրուցել Արցախյան հիմնախնդրի շուրջ եղած շահարկումների մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ երեկվանից ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականը, այսօր կեսօրի ընդմիջմանը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում է եղել և զրուցել Էդմոն Մարուքյանի հետ:

/filemanager/uploads/2020/05/week-1/Nikol_Pashinyan_Edmon_Maruqyan.jpg

Երբ խմբակցությունից դուրս գալուց հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էին քննարկում այնտեղ, Փաշինյանն ասաց, որ սուրճ էին խմում և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

Իսկ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետաքրքրասիրությունը փորձեց բավարարել՝ տեղեկացնելով, որ սուրճը խմում էին դառը և ավելացրեց, որ զրուցել են Արցախյան հիմնախնդրի հարցում ունեցած մտահոգությունների և շահարկվող տեղեկությունների մասին:

Խոսքը, ըստ նրա, վերաբերում է այն շահարկումներին, ըստ որոնց՝ ամեն օր Արցախը հանձնում են։

«Երեկ ընդմիջմանը հրավիրել էինք արտգործնախարարին, զրուցել ենք և սուրճ խմել: Թեման եղել է այն բոլոր, այսպես ասած, մտահոգությունները, շահարկումները Արցախի հիմնախնդրի հետ կապված: Այսօր էլ վարչապետին էի հրավիրել՝ էլի նույն թեմայով: Էլի զրուցել ենք և սուրճ խմել»,- հայտարարեց Մարուքյանը:

Հարցին, թե ի՞նչ է պատասխանել վարչապետը, Մարուքյանն ասաց, որ փարատվեցին իր մտահոգությունները, այս պահին ինքն այլևս մտահոգություն չունի Արցախի հիմնախնդրի հետ կապված:

Իսկ այն հարցին, թե ի՞նչ ասաց վարչապետը, որ փարատվեցին, Մարուքյանը պատասխանեց.

«Էն բոլոր հրապարակային հայտարարությունները, որոնք արվում են, դրանից դուրս այլ բան չկա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին