▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլն էլ, իր հովանավորներն էլ, նահանջելու են». Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ո՞ւր է Արևմուտքը, երբ Հայաստանում ****բարվում է մարդու ազատությունն ու ժողովրդավարությունը։
Արմեն Աշոտյանի կալանաքի երկարաձգումը հերթական անգամ ապացուցում է, որ նիկոլիզմի «ժողովրդավարության փարոսը» նոր բարձունքներ է:
Արևմուտքի «ժողովրդավարության պաշտպաններ», ի՞նչ կա…
Հիշում եմ, երբ ես էի ԱԺ փոխնախագահ, գալիս, պնդում էիք, որ անթույլատրելի է կալանքը կիրառել որպես պատժիչ միջոց։
Հիմա ինչո՞ւ դրա մասին չեք խոսում։
Թե՞ Աշոտյանի հայաստանակենտրոն գործունեությունը դեմ է ձեր պլաններին…
Խանգարո՞ւմ է Աշոտյանը ձեր Նիկոլին…
Խանգարում է ու խանգարելու է…
Դատական նիստը ցույց տվեց, որ Հայաստանի ազգաին-պետական դաշտում գործում է ինտելեկտուալ, պայքարող, Հայաստանի ու Արցախի շահով ապրող լիդեր՝ Արմեն Աշոտյան։
Այս պարտիան շատ երկար է…
Նիկոլն էլ, իր հովանավորներն էլ, նահանջելու են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին