Հարգելի օգտատերեր, որոշ ***-ի տղա, չարագործ համացանցային խուլիգանների ստոր գործողությունների ու անհիմն բողոքների պատճառով Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի մի քանի տեսանյութեր ջնջվել են Asekose.am-ի յութուբյան ալիքից։ Մենք առաջարկում ենք դիտել Վարդան Ղուկասյանի ելույթը՝ Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր համագումարում ու խոստանում, որ համացանցային խուլիգանները պատժվելու են։
Ընտրություններից հետո ՔՊ-ն իրականացնելու է Կոնդի ժողովրդի դեպորտացիա․ Վարդան Ղուկասյան
Կոնդի վերակառուցման նախագծով լուծում կստանա բնակիչների սեփականության իրավունքին վերաբերող խնդիրը: Տասնամյակներ շարունակ կոնդեցիները բախվել են տարբեր խնդիրների: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: Այժմ աշխատանքներ են տարվում տների և հարակից տարածքների սահմանները ճշտելու և սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից: Ֆեյսբուքյան եթերում թեմային անդրադարձել է Վարդան Ղուկասյանը. «Քանի որ Երևանում չի մնացել տեղ՝ շինարարություն անելու համար, մնացել ա մի հատ Ֆիրդուս, մի հատ Կոնդ, ընկեր Սիսին (նկատի ունի Ավինյանին) որոշել ա Կոնդը վեկալել, անել բիզիմդիր: Գիտեմ, որ Կոնդի հողերի մեծ մասի սեփականտերը Սեդրակ Քոչարյանն է: Հիմա Սիսիի հետ միասին ջան ասել, ջան լսելով, ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Կոնդի ժողովրդի դեպորտացիա են անելու: Կոնդի բնակիչներին սպասվում է Հյուսիսային պողոտայի ճակատագիրը: Ես կողմ եմ Երևանը գեղեցկացնելուն, որ բլած տների փոխարեն կառուցվեն նորերը, բայց 5-6 հարկանի՝ ոչ ավելի, ու ժողովուրդը, որ ապրում է էդտեղ, պետք է ստանա բնակարան էդտեղ՝ մինիմում 3 սենյակ: Սիրելի կոնդեցիներ, սրանք ձեզ ըտենց բան չեն տալու, մաքսիմում տալու են 50-60 հազար դոլար, ասեն՝ գնացեք Չարբախ կամ Աէրացիա տուն առեք»,- նշել է Ղուկասյանը: |
Թարմացված․ «Հրապարակ» թերթը գրում է. «Հյուսիսային պողոտա կառուցելու համար Երեւանի կենտրոնի բնակիչներին տարհանելու տեսարանները երեւանցիները լավ են հիշում: Այդ տարհանումները դարձան Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամենասեւ էջերից մեկը: «Կոնդի նախագիծը» սպառնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մեկը: Երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց «Կոնդ» թաղամասի իրացման մեկնարկի մասին: Ասվեց, որ այս տարածքում հողի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 214 եւ 139 հազար դրամ է, այսինքն` 500-600 դոլար, ինչին անմիջապես արձագանքեցին կոնդեցիները:
Խմբագրություն զանգած քաղաքացիներն ասում էին. «Աբսուրդային գներ են առաջարկում, 210 հազար դրամով կենտրոնից ո՞ւր գնանք... Մարդիկ 100 տարի ապրել են Կոնդում, հիմա եկել եք՝ կոպեկներով ուզում եք հանե՞ք մեզ մեր տներից, մենք ոչ մի գումար չենք ուզում, ուզում ենք ընդամենը մեր համար տներ սարքեն` մի երկու-երեք շենք, մնացածն ինչ ուզում են, թող անեն»։
Թարմացված․ Թուր ու թվանքով կոնդեցիները ելնելու են ոտքի, հիմա բոլոր կոնդեցիները ինձ օրինակ են բերում, ասում են, եթե այս կնոջն անտուն եք թողել, նույնն էլ մեզ հետ եք անելու։ Թող կոնդեցիների հետ խաղ չանեն, մենք շատ համբերատար ենք ու շատ մարդկային, բայց մեզ հետ թող խաղ չանեն, եթե ոտքի ելնենք, ոչ մի բանի առաջ կանգ չենք առնի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կոնդի բնակիչ Ալլա Մանուկյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է՝ քաղաքաշինական նոր ծրագիր իրականացնելու համար։
«Կոնդեցիները ոտքի են կանգնելու, որովհետև շատ սխալ բաներ են անում, մենք իրենց ընտրեցինք, որ մեր հարցերին լուծում տան, իրենք խոսք էին տվել, որ այդ խնդիրները լուծվելու են, բայց խոսք են տալիս՝ հետո մոռանում են, անգամ քաղաքացիների հետ չեն էլ ուզում հանդիպել»,- նշել է մեր զրուցակիցը։
Հարցին, թե հնարավոր համարում է, որ Կոնդի բնակիչները կհամաձայնեն օտարել իրենց տները՝ Մանուկյանը նշեց, որ համաձայնության կգան, եթե նախ սեփականության իրավունք ստանալու համար 0.2 տոկոս վճարները հանեն։ «Այսինքն, հողի սեփականության ճանաչման համար տոկոս են սահմանել, մարդիկ 100 տարի է՝ ապրում են այդտեղ, բայց հիմա պիտի վճարեն, որ իրենց տան սեփականատեր դառնան։ Բոլորի գրքույկները վերցրել, 4 տարի է դրել են իրենց տակն ու նստել։ Արդեն հոգնել ենք անօրինակ խաբեբաներից, մեզ խաբելով ման են գալիս։ Բոլոր կոնդեցիները հասկանում են, որ իրենք էլ իմ կարգավիճակում կարող են հայտնվել»։
Դիտարկմանը, թե 1 ք/մ-ի կադաստրային արժեքը են սահմանել 214 և 139 հազար դրամը՝ նա նշեց, որ տեղյակ չէ , թե ինչ գումար են մտադիր տալ, բայց մարդիկ համաձայն կլինեն, եթե առաջարկվող գները խելամտության սահմաններում լինեն։ «Կոնդեցիները չեն համաձայնի, պիտի այնպիսի գին տան, որ մարդիկ կարողանան տուն գնել, ոչ թե հայտնվեն փողոցում։ Նվազագույնը 1800-2000 դոլար 1 ք/մ -ի համար պիտի վճարեն, որովհետև Կենտրոնի գները շատ բարձր են։ Ինչու պիտի քաղաքի կենտրոնում ապրող բնիկ կոնդեցին չկարողանա տուն գնել, գնա՝ հասնի ծայրամաս կամ առհասարակ գնա մի գյուղում տուն գնի, դա նորմա՞լ երևույթ է, ոչ մեկ չի համաձայնի»,- ասաց տիկին Մանուկյանը։
Նա պատմեց, որ իր տունն էլ տարիներ առաջ, առանց դատական որոշման, իրենից խլել է «Դաուն Թաուն» ընկերությունը։ «Առանց դատական որոշման ինձ վտարել են, տեղում շենք են կառուցել։ Այդ ընկերության ս... փոխտնօրենը՝ Կարեն Քոչարյանը, ինձ վտարեց, հիվանդանոց եմ ընկել իր պատճառով, հիմա շենք են կառուցել 10 հարկ էին սկզբում նախատեսում, բայց հետո 13 հարկ կառուցեցին։ Բնիկ Կոնդեցի եմ, 4-րդ սերունդն եմ, ու ինձ հիմա անտուն են թողել։
Ավինյանն ինձ ասաց, որ Կոնդի իրացման ժամանակ իմ հարցը կլուծեն, ոնց են լուծելու՝ չգիտեմ, փո՞ղ է տալու, թե տուն է տալու։ Ասաց՝ հանձնարարական է տվել։ Դրանից հետո, ես գնացել եմ քաղաքապետարան, հանդիպել եմ անշարժ գույքի վարչության պետի հետ, նա մեր փաստաթղթերը նայեց, ասեց՝ լավ, ձեզ կկանչենք, հետո անհայտ կորավ այդ հանձնարարականը։ Հիմա նույնը մյուս կոնդեցիներին է սպառնում»,- եզրափակել է մեր զրուցակիցը։