▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու լուրը հերքվել է. նա ողջ է. ԱԳՆ

Հերքվել է Նիսում ահաբեկչությունից ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը. նա ողջ է։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Նիսում ահաբեկչությունից 2 ՀՀ քաղաքացի է զոհվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսում մարդկանց բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից: Այս  պահին զոհերի թիվն արդեն  հասել է 84-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ, 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին