▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նկարն արվել է ավելի վաղ, երբ դեռ Աշոտը առաջնագիծ չէր մեկնել

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը և գրել․ 

/filemanager/uploads/2020/11/week-1/Ashot_Pashinyan.jpg

«Այս նկարը նրա մասին է, թե որքան է տականք սեղանի մոտ նստած նկարողը, որը, հաստատ, մասնակցում է զրույցին, լսում քննարկումները, հետո թաքուն նկարում, պահում մի ամիս ու հրապարակում՝ հեգնանքով անվանելով «Առաջնագծում»։

Սա դավաճանության, ալիևյան իբարհիմին հատուկ գործելաոճ է, տարածողները էլ իբրահիմներ են՝ թիկունքում գործող և թշնամու լրատվամիջոցներում հայտնվելու անհագուրդ ցանկությամբ տոգորված ալիևյան փոքրիկ իբրահիմներ։

Նկարն արվել է հոկտեմբերի 3-4-ին, երբ ԱԺ նախագահը պատերազմից հետո առաջին անգամ մեկնել էր Ստեփանակերտ, երբ դեռ այնտեղ էին Աննա Հակոբյանը, Աշոտ Փաշինյանը և, երբ դեռ Աշոտը, առաջնագիծ չէր մեկնել»։

Նշենք, որ այսօր համացանցում տարածվում է Աշոտ Փաշինյանի լուսանկարը «Առաջնագծում» հեգնական վերնագրով։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին