Երբ Հայաստանն անդամակցում էր Եվրոպայի խորհրդին, մեր հիմնական հանձնառություններից մեկն էր զրպարտանքը եւ վիրավորանքն ապաքրեականացնելը։
Այս մասին այսօր Հայաստանի ժուռնալիստների միության համագումարին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերտառությամբ բանաձեւին դեմ քվեարկելուն, Զոհրաբյանը նշել է, որ նրա փոխարեն չէր մասնակցի քվեարկությանը.
«Բնականաբար Մամիջանյանը շատ լավ պատասխանել է. ինքը ոչ թե դեմ է քվեարկել պետականամետ զեկույցի, այլ դեմ է քվեարկել նիկոլամետ զեկույցի։ Այդ զեկույցը Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների ծայրից ծայր նիկոլամետ զեկույց էր»։
Դիտեք նաև՝