Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Այսօր հրավիրված էի նկարահանման Աբովյան TV-ի «Տաք սուրճ» հաղորդման մեջ: Նկարահանումից մեկ ժամ առաջ ինձ զանգահարեց հաղորդման հեղինակ և վարող Նարեկ Աղայանը և տեղեկացրեց, որ հենց նոր իր տնօրենը՝ տիկին Ազնիվը, իրեն ազատել է աշխատանքից... Զարմացա, ապշեցի...
Ինչ-որ Ազնիվ, որը չգիտես, թե ով է և ինչ կապ ունի հեռուստատեսության հետ, քմահաճորեն ու կամայականորեն աշխատանքից ազատում է մի շնորհալի մարդու, որը երկար ժամանակ գրեթե անվճար պատրաստում ու եթեր է հեռարձակում այս հեռուստաընկերության ամենավարկանիշային հաղորդաշարը...
Դատապարտում եմ այդ ոմն Ազնիվի անազնիվ քայլը, համարում եմ, որ նման «չմոներն» իրավունք չունեն քթերը խոթելու մեդիա-դաշտ և աշխատանքից զրկելու շնորհալի մարդկանց:
Նարեկ Աղայանի ստեղծագործական կենսագրությունն այդ Ազնիվի ողջ կյանքն արժե:
Պետք է վերջ տալ այս աննորմալ գեղցիությանն ու պատահականությունների իշխանությանը: