▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման լուրեր միտումնավոր տարածողները` վատ մամայի տղաներ ու աղջիկներ են

Ի՞նչ է նշանակում

«հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկյանքով թշնամին կրակում է», դուք գոնե հասկանում ե՞ք ինչ պատասխանատու հայտարարություն եք անում, այսինքն՝ ըստ ձեզ, Ադրբեջանը պատերազմ է հայտարարե՞լ Հայստանին...

Իմ ծնողները ապրում են Նոյեմբերյանում, որը սահմանից ուղիղ գծով մոտ 2 կմ հեռավորության վրա է գտնվում, Նոյեմբերյան-Երևան միջպետական մայրուղին մոտ 500 մետր`ադրբեջանական կողմի ուղիղ նշանառության տակ է՝ մոտ 200 մետր հեռավորության վրա: 

Հիմա իմ հոգեվիճակը պատկերացնու՞մ եք ձեր անասուն հայտարարություններով, Երևանում տաք տեղը ստեղնաշարի առաջ նստած:

Էլ չեմ խոսում բանակում ծառայող զիվորների մայրերի մասին, որոնք ուղղակի կարող են ուշաթափվել տեղում:
Հայ-ադրբեջանական սահմանի Նոյեմբերյանի հատվածում վերջին մի քանի օրերին ադրբեջանական կողմից կրակոցներ չեն հնչել:
Այս մասին ինձ տեղեկացրել են տեղի ժողովուրդն ու իմ ընկերները, որոնք այս պահին ծառայություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանում՝ պայմանագրային հիմունքներով:

Հ.Գ. Չգիտեմ, թե ում է ձեռնտու նման պանիկան, սակայն մի բան շատ լավ եմ հասկանում՝ նման լուրեր միտումնավոր տարածողները ՝վատ մամայի տղաներ ու աղջիկներ են:

Գուրգեն Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին