▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման պայթուցիկ սարքեր են հայտնվել մեր արևելյան թշնամի հարևանի ձեռքում

 

Սա Կալաշնիկովի ավտոմատի պահեստատուփ (մագազին) չի: Սա պայթուցիկ սարք է՝ ամբողջովին նմանեցրած մեզ քաջ հայտնի պահեստատուփին: 
Ինչու՞ եմ այս մասին հիմա գրառում անում: Որովհետև նման պայթուցիկ սարքեր հայտնվել են մեր արևելյան թշնամի հարևանի ձեռքում: Բնականաբար՝ կկիռառի մեր հանդեպ՝ նետելով մեր դիրքերի, զորամասերի ու ճանապարհների մերձակայքում:
Հարգելի հայրենակիցներ, սիրելի զինվորականներ, հատկապես՝ դիրքապահ

և սահմանամերձ զորամասերի զինծառայողներ, խնդրում եմ զգոն լինեք, նման տեսքով սարք գտնելու դեպքում՝ անմիջապես չվերցնեք, ձեռք չտաք ու չբզբզեք՝ կարծելով, որ ավտոմատ հրազենի սովորական պահեստատուփ (մագազին) է: Այն անգամ վերնամասից կարող է սովորական փամփուշտներով լիցքավորված լինի: Դիտեք նկարը և կհասկանաք, թե ինչ սկզբունքով է այն կառուցված:
Յուրաքանչյուրիդ կյանքն ու առողջությունը թանկ է մեզ համար:
Եղեք տեղեկացված ու աչալուրջ:

 Արթուր Եղիազարյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին