▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր բնակարան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին

ԵՊՀ շրջանավարտների միավորումը (նախագահ Արսեն Քարամյան), ՀՀ երրորդ նախագահ, Միավորման պատվավոր նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կառուցված բազմաբնակարան համալիրում (Զեյթուն 3) բնակարան նվիրաբերեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին:

/filemanager/uploads/Adam_Sahakyan_tun.jpg

Բնակարանի բանալիների և սեփականության վկայականի հանձնման արարողության ժամանակ, որին ներկա էին հերոսի ընտանիքի անդամները, Ա. Քարամյանը դիմելով հերոսի մորը՝ տիկին Գայանեին ընդգծեց. «Դուք որպես մայր Ձեր ամենաթանկն եք նվիրաբերել մեր երկրին ու ժողովրդին, և այն ինչն այսօր անում ենք որևէ դեպքում չի կարող  համարվել փոխհատուցում. սա ապրողներիս պարտքն է, պատիվն ու արժանապատվությունը»:

Միավորման նախագահը միաժամանակ հույս հայտնեց, որ ԵՊՀ շրջանավարտների միավորման օրինակին կհետևեն նաև այլ կառուցապատողներ և կաջակցեն մեր նահատակված հերոսների ընտանիքներին՝ բնակարանային խնդիրների լուծման գործում:

Ադամ Սահակյանը հերոսաբար զոհվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում:

2016 թվականի ապրիլի 10-ին, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

2016 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ադամ Սահակյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով։

Հավերժ փառք և խոնարհում` հայրենիքի համար նահատակված մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին