▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր դրոշ Հայաստանի համա՞ր. Braind-ը փաստում է մեր եռագույնի աննպատակահարմարությունը

Մարքեթինգով զբաղվող «Բրեինդ» ընկերությունը մշակել է ՀՀ դրոշի նոր դիզայն, որը ներկայացնում է ձեր դատին:
Ընդհանուր տեսքը
 

Տարբերակման անհրաժեշտություն

Ստորև ներկայացված են այն դրոշները, որոնք նման են թե՛ իրենց գունային երանգներով և թե՛ իրենց բովանդակությամբ: Ընդ որում, կապույտն ու կարմիրը բոլոր դրոշներում խորհրդանշում են գրեթե միևնույն գաղափարը:

 

Գույները և խորհրդանիշը

Ծիրանագույնը խորհրդանշում է հային բնորոշ աշխատասիրությունը, որը բերքատվության, նոր արժեքի ստեղծման և պետության առաջընթացի հիմքն է:
Մանուշակագույնը խորհրդանշում է Արտաշեսյանների թագավորական Հայաստանի դրոշը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզորագույն պետություններից մեկը, իսկ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին:
Սպիտակ խաչը խորհրդանշում է Արցախյան պատերազմում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրման ռազմական գործողություններն ու վերջնական հաղթանակի ամրագրումը: Ընդ որում, ռազմական գործողությունների ընթացքում սպիտակ խաչը պատկերված էր, թե զինվորների թիկունքին և թե ռազմական տեխնիկայի վրա, որն իր մեջ մեծ խորհուրդ էր պարունակում: 
Դրոշի անկյունային հատվածի խաչը խորհրդանշում է Հայաստանի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ քրիստոնեության ընդունումը: Նոր կրոն ընդունելով` Հայաստանը ստեղծեց իր յուրահատուկ քրիստոնեական կենսակերպը և դարձավ առաջին պետականորեն քրիստոնեությունը ճանաչած երկիրն աշխարհում:

Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1:2-ի: Հայաստանի Հանրապետության նոր դրոշի լայնության և երկարության հարաբերակցության սույն չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը:

 

Հստակ դիրքավորման բացակայություն և ճանաչելիության բարդություն

Այն երկրները, որոնք եռագույնի փոխարեն օգտագործում են պատկերներ, առավել տպավորիչ են և տարբերակման համար բավականաչափ պարզ են: Օրինակ` Ճապոնիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան և արդեն կարող ենք նշել` Վրաստանը:
Հստակ դիրքավորում ունենալու համար հարկավոր են հստակ գաղափարներ, իսկ հաղթանակները, խաղաղ երկինքը և արարչական տաղանդն  իրենց առանձնահատկություններով հատուկ են գրեթե բոլոր ազգերին:

 

Կիրառությունը նորաձևության մեջ

Գունային անհամատեղելիություն

Դիտարկումները ցույց են տալիս, որ կարմիր, կապույտ, կանաչ և նարնջագույն գույները շատ հաճախ զուգորդվում են հարավամերիկյան կամ աֆրիկյան հետամնաց  երկրների հետ և էապես տարբերվում են զարգացած երկրների գունային կարծրատիպերից: Բացի այդ՝ ՀՀ Ֆուտբոլի հավաքականի մարզահագուստի ձևափոխված տարբերակում այլևս եռագույնը նախկինի պես չի օգտագործվում: 

Դրոշը որպես վեբ-նշան


Հ.Գ. Գիտակցում ենք, որ նախագիծ-առաջարկը կարող է ոչ միանշանակ արձագանքներ ունենալ և շատերի կողմից չընդունվել, սակայն ցանկանում ենք նշել, որ այն զուտ մասնագիտական, ստեղծագործ աշխատանքի արդյունք է և նպատակ չի հետապնդում ստվեր գցել կամ վարկաբեկել  բոլորիս համար հոգեհարազատ դարձած պետական խորհրդանիշը: Նպատակն այն ավելի ազդեցիկ, տպավորիչ և ճանաչելի դարձնելն է:

 

Նյութի աղբյուր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին