▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր կորուստներ ադրբեջանական բանակում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Օգոստոսի 15-ին և 16-ին ադրբեջանական ընդդիմադիր Meydan Tv-ի կայքը տեղեկություններ է տարածել ադրբեջանական բանակում նոր կորուստների մասին...Ըստ Meydan Tv-ի Օրդուբադի շրջանում զոհվել է Նախիջևանի Շարուրի շրջանի Խանլըքլար գյուղի բնակիչ,1997 թ-ին ծնված Էմրահ Շահսուվարովը...

Իսկ այսօր էլ նույն ԶԼՄ-ն տեղեկություն է տարածել այն մասին,որ զոհվել է նաև Ջալիլաբադի «N»  զորամասի զինծառայող,Աղջաբեդիի շրջանի Խոջավենդ գյուղի բնակիչ Քիշմեթ Ալլահվերդիևը...

Նոր բան չեմ բացահայտի,եթե ասեմ,որ Ադրբեջանի ՊՆ-ն մինչև հիմա չի հաղորդել այս նոր զոհերի մասին...Զաքիր Հասանովի գերատեսչությունն ընդհանրապես չի սիրում տեղեկություններ հաղորդել ադրբեջանական բանակի կորուստների մասին...

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին