▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ Էջմիածնում տիրող իրավիճակից. քաղաքապետի ուղիղ եթերը

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է բժիշկ Գևորգ Գրիգորյանի հայտարարությանը՝ նշելով, որ այն ապատեղեկատվություն է:

«Հարսանիքում երեք քաղաքացիների կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը ծայրից ծայր սուտ է: Կա միայն մեկ վարակակիր: Ես կարծում եմ, որ չի կարելի նման հայտարարություններով խուճապ ստեղծել հանրապետությունում և այսպես ստել»,- ասել է քաղաքապետը:

Խոսելով վարակված քաղաքացու մասին, Դիանա Գասպարյանը նշել է, որ նա տանը չէ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է և այս պահին նրա վիճակը ծանր չէ: Կրթական հաստատությունները փակելու առաջարկությունների մասին էլ ասել է, որ դրա կարիքն առայժմ չկա:

«Մանկապարտեզները փակելու որոշում չենք կայացրել այս պահին: Ասեմ, որ շատ խիստ հիգիենա է պահպանվում, իմ անձնական վերահսկողության ներքո են նախադպրոցական հաստատությունները: Այս պահին միայն քննարկվում է նախնական մեկ շաբաթով սպորտդպրոցը փակելու հարցը: Բոլոր դպրոցներին ու կրթական հաստատություններին տրամադրել ենք անհարժեշտ պարագաները՝ մաքրությունը և սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելու համար»:

Խոսելով քարոզարշավի մասին՝ Դ. Գասպարյանն ասել է, որ հաշվի առնելով Էջմիածնում մեկ վարակակրի փաստը, Զվարթնոց թաղամասում իր մասնակցությամբ կայանալիք քարոզարշավը չեղարկվել է:

 

Կարդացեք նաև՝ Էջմիածնում 3 անձի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. նրանք հարսանիքի են եղել. Գևորգ Գրիգորյան

Էջմիածնի Մաշտոցի փողոցը շրջափակվել է. նշանադրության մասնակիցներին մեկուսացրել են

Էջմիածնի դպրոցի բուժքրոջը տուն են ուղարկելնա մասնակցել էր նշանդրեքինորին ներկա էր կորոնավիրուսով հիվանդը

 

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին