armlur.am-ը գրում է. Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 20-ին ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 52-ամյա Աշոտ Վարդանյանը: Վերջինս երկար տարիներ աշխատել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մոտ:
Զրույցում ինքնասպան եղած տղամարդու որդին` Գոռ Վարդանյանը, վստահեցրեց, որ հայրն այդ քայլին դիմել է ո´չ ֆինանսական խնդիրներ ունենալու, ո´չ էլ կնոջ հետ ունեցած անձնական տարաձայնությունների պատճառով: «Հայրս ֆինանսական խնդիրներ երբևէ չի ունեցել, ո´չ էլ մշտական վիճաբանություններ է ունեցել կնոջ հետ: Ոչ ոք այս պահին չգիտի` ինչու նա կարող էր նման քայլի գնալ: Ներկա պահին իրավապահ մարմինները քննություն են իրականացնում, և հուսով եմ` երբ այն ավարտվի, պարզ կլինի` որն է եղել նրա մահվան պատճառը»,- ասաց Աշոտ Վարդանյանի որդին:
Վերջինիս խոսքով` հոր` նման քայլի դիմելու պատճառը, իր կարծիքով, կարող էին լինել առողջական խնդիրները:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում