Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Ազգային ժողովի պատգամավորին պատկանող գործարանում. «օրենքով գողը» շշով հարվածել է պատգամավորի գլխին:
Operativ.am-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել 1 ամիս առաջ: ԱԺ պատգամավորին շշով հարվածողը քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն է եղել, ով Օշականցի օրենքով գող Գևորիկի և օրենքով գող Զապի մտերիմ ընկերն է, ինչպես նաև գեներալ Օգանովսկու սանիկը:
Զայրացած օրենքով գողերը իրենց ընկերոջ համար խոստացել են Շշշի Մելոյի հետ հաշվեհարդար տեսնել: Իր սանիկի պատիվը պաշտպանելու է շտապել նաև Ղարաբաղի գեներալ Օգանովսկին:


