Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել են Անթալիայում: «Շատ ուրախ եմ, որ մենք կկարողանանք մտքեր փոխանակել մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ, առավել ևս ՀՀ վարչապետի՝ ապրիլի սկզբին ՌԴ կատարելիք այցի նախապատրաստման շրջանակներում։
Վստահ եմ, որ այն կծառայի մեր դաշնակցային հարաբերությունների հետագա առաջխաղացմանը»,- հանդիպման սկզբում ասել է Լավրովը։
Միրզոյանը նշել է՝ «Որքան էլ խոսենք հեռախոսով, հենց այսպիսի զրույցներն են կենդանի և շատ կարևոր երկկողմ շփումների ժամանակ»։
«Մենք վաղուց չենք տեսել միմյանց։ Շատ բան է կուտակվել։ Մենք պետք է անցնենք երկկողմ օրակարգի հարցերով, կան ի հատ եկած նոր խնդիրներ, որոնք պետք է քննարկել, խորհրդակցել, եթե դեմ չեք», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Դիտեք նաև՝