▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր զարգացումներ կան Բելգիայում և Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների հետաքննության գործում

Բելգիայում և Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների գլխավոր կասկածյալները համաձայնել են համագործակցել պետական մարմինների հետ: Ստացված վերջին տեղեկությունների հետևանքով խստացվել են Բելգիայի վարչապետի անվտանգության միջոցները: Բելգիայում և Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների մեղադրանքով ձերբակալված երկու գլխավոր կասկածյալները համաձայնել են համագործակցել Ֆրանսիայի պետական մարմինների հետ:

Բելգիայում ծնված 26 ամյա Ֆրանսիայի քաղաքացի Սալահ Աբդեսլամը ում ձերբակալել էին Ֆրանսիայում 130 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումը կազմակերպելու կասկածանքով՝ իր փաստաբան Սեդրիք Մոսսի միջոցով հայտնել է այն մասին, որ նա համաձայն է համագործակցել Ֆրանսիայի պետական մարմինների հետ և ցանկանում է Բելգիայից Ֆրանսիա տեղափոխվել: Մարտի 23-ին ձերբակալվել է նաև Ռեդա Քրիքեյը, ով կասկածվում է Բելգիայում ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ: Նա նույնպես համաձայնել է համագործակցել պետական մարմինների հետ, ինչի արդյունքում Քրիքեյի հաղորդած տեղեկության հիման վրա Ֆրանսիյի և Բելգիայի սահմանին մոտ անտառային հատվածում հինգշաբթի օրը որոնողական աշխատանքներ են սկսվել:

Բրյուսելում 32 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման հետաքննության ընթացքում ձեռք բերված վկայությունների արդյունքում, Բելգիայի վարչապետ Չարլզ Մայքըլի տան և գրասենյակի անվտանգության միջոցները խստացվել են: Բելգիայի և Ֆրանսիայի հետախուզության համագործակցության շնորհիվ հնարավոր է եղել կանխել ևս մեկ հնարավոր հարձակում: Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլինսը հայտնել է, որ Բելգիայի վարչապետի տան և գրասենյակի հատակագծերը գտնվել են ահաբեկչության մեջ կասկածյալներից մեկի բնակարանի հարակից աղբամանում գտնված համակարգչի մեջ:

Նրա խոսքերով,- «Չնայած, որ կոնկրետ նշանակետ չի հայտնաբերվել այնուամենայնիվ այս տեղեկությունը վկայում է այն մասին, որ մեզ հաջողվել է կանխարգելել ծրագրվող նոր ահաբեկչություն, որի մասին վկայում են ՝հայտնաբերված զենքերը, պայթուցիկները, անօրինական գործողություններ ձեռնարկելու նպատակով ձեռք բերված հեռախոսները, գողացված անձնագրերը և նույնիսկ դեպի Ֆրանսիա ու Եվրոպա ճամփորդելու ծրագրերը»: Եվրոպայի վերջին երկու խոշոր ահաբեկչությունների զոհ դարձած Բելգիայի և Ֆրանսիայի կառավարությունները միասնաբար պայքարում են իրենց երկրներում Դաեշի հետ կապ ունեցող բոլոր անձանց գտնելու և պատժելու համար:

Ամերիկայի ձայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին