▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր զարգացումներ Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ միջադեպից. ինչ ցուցմունք է տվել տուժողը

 

Armlur.am-ը գրում է. Շուրջ 2 շաբաթ առաջ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հիմնական տուժողին հայտնաբերել են: Մայիսի 12-ին Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, Գյումրիի Մուշ թաղամասում տեղակայված գազալցակայաններից մեկում դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն՝ աչքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Այս գործով հարցաքննվել էր նորընտիր պատգամավորի որդին, որը հայտնել էր, թե ոչ մի միջադեպ չի եղել, իսկ ահա տուժածը դեպքից հետո «անհետացել էր», եւ իրավապահները չէին կարողանում նրան գտնել: 

Կայքի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնել էր, որ չնայած ենթադրյալ տուժողը չի հայտնաբերվել, սակայն ՀՀ քր.օր. 258 հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ: Երեկ կայքին հայտնի է դարձել, որ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդին հայտնաբերվել է եւ իրավապահներին ցուցմունք է տվել: Վերջինիս ցուցմունքներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդին ցուցմունք է տվել, որ որեւէ միջադեպ չի եղել, եւ ինքը որեւէ մեկի կողմից ծեծի չի ենթարկվել: Ավելին՝ երբ իրավապահները կոնկրետ հարցեր են ուղղել, թե նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, անձամբ ծեծել է իրեն, վերջինս ասել է, թե նման բան չկա, Սպարտակ Ղուկասյանը իրեն չի ծեծել, եւ, առհասարակ, որեւէ միջադեպ չի եղել : Իրավապահները վերջինիցս հետաքրքրվել են, եթե միջադեպ չի եղել, ապա նա ինչո՞ւ էր թաքնված, ինչին ի պատասխան՝ Ջանոյանի քրոջ որդին հայտնել է, թե իր հարազատներից մեկի տանն է եղել: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին