2013թ. առաջին հինգ ամիսներին ՀՀ-ում ծնվել է 15 հազ. 863 երեխա, որոնցից 7 335-ը աղջիկ, իսկ 8 528-ը՝ տղա: Ծնված աղջիկներին ավելի հաճախ՝ 372 դեպքերում, անվանել են Նարե, իսկ տղաներին՝ 514 նորածնի՝ Դավիթ:
Ազգային վիճակագրական ծառայության հաղորդած տվյալներով`այս տարվա առաջին կիսամյակում ծնված աղջիկ-երեխաներին առավել հաճախ անվանած առաջին 10 անուններն են. Նարե՝ 372, Մարի՝ 285, Մանե՝ 269-ը, Միլենա՝ 253, Անի՝ 228, Անահիտ՝ 192, Մարիամ՝ 184, Մարիա՝ 182, Էլեն՝ 171, Աննա՝ 156:
Տղաներին առավել հաճախ տրված 10 անուններն են Դավիթ՝ 514, Նարեկ՝ 451, Գոռ՝ 272, Հայկ՝ 244, Ալեքս՝ 228, Արման՝ 184, Տիգրան՝ 183, Էրիկ՝ 176, Սամվել՝ 175, Ալեն՝ 169: