▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանի ունեցվածքը

 

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարգրել է «MERCEDES–BENZ 200» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա այդ հայտարարագիրը ներկայացրել է այն ժամանակ, երբ դեռ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալն էր: Բացի այդ՝ նա հայտարարագրել է նաև երկու բնակարան: Հակոբ Արշակյանի դրամական միջոցները փոխնախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 30 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև փոխնախարարի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 600 000 ՀՀ դրամ: Եկամուտները գոյացել են աշխատավարձերից:

Նշենք, որ Հակոբ Արշակյանը 2015 թ.– ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է: 2008 –2012 թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.–ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ: 2018 թ. եղել է «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիրը, գործադիր տնօրենը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին