Նորարար մոտեցում բժիշկ-պացիենտ փոխհարաբերություններում
“Վարդանանց” ԲԿ-ն շարունակում է իրականացնել կցագրման ծրագիրը
Առողջապահական շուկայի առաջատար կենտրոններից մեկը` «ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկական կենտրոնը շարունակում է իրականացնել քաղաքացիների կցագրման ծրագիրը: Մայրաքաղաքի բննակիչներին այսուհետ հնարավորություն է ընձեռվում պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունները ստանալ շատ ավելի հարմար ու տեխնոլոգիապես ավելի զարգացած պայմաններում և, ինչը ամենակարևորն է, անվճար:
Կցագրվելով քաղաքի կենտրոնում գտնվող, կանաչապատ ու էկոլոգիական չափանիշներին համապատասխանող “Վարդանանց” բժշկական կենտրոնին` Դուք հնարավորություն էք ստանում օգտվել պետության կողմից երաշխավորված ամբուլատոր ծառայություններից: Ձեզ հնարավորություն է ընձեռնվում ստանալ բժշկական խորհրդատվություններ, այդ թվում` տանը, ստանալ տեղեկանքներ և անաշխատունակության թերթիկներ, ինչպես նաև օգտվել ցանկում ընդգրկված անվճար դեղորայքից: Այսպիսով, Վարդանանցը մատուցում է նույն ծառայությունները, ինչ պոլիկլինական, սակայն անհամեմատ ավելի հարմարավետ պայմաններում և նորագույն սարքավորումներով:
Պատահական չէ, որ կենտրոնի անվանման մեջ առկա է “նորարարական” բառը, ինչը նախ և առաջ ենթադրում նորարար մոտեցում բժիշկ-պացիենտ փոխհարաբերություններում: “Վարդանանցը” միակ բժշկական կենտրոնն է մեր երկրում, որն ունի հատուկ` կենտրոնի ներքին լոգիստիկան ապահովող սպասարկող անձնակազմ: Մեր աշխատակիցը կդիմավորի և կուղեկցի Ձեզ` դարձնելով բժշկական կենտրոնը նույնքան ծանոթ ու հարազատ, որքան Ձեր դպրոցի միջանցքները… Այս ամենի արդյունքում Ձեր մեկ այցը բուժկենտրոն տևում է միջինը 30-40 րոպե ի տարբերություն Ձեր տեղամասային պոլիկլինիկայի, որտեղ, ըստ վիճակագրության, հերթերի կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների հետևանքով Ձեր այցը կարող է տևել մինչը 2 ժամ: “Վարդանանցը” նաև միակ բժշկական կենտրոնն է Հայաստանում, որում գործում է զանգերի կենտրոն (59 21 00), ինչը զգալիորեն հեշտացնում է կենտրոնի ծառայություններից օգտվելը:
Վարդանանց բժշկական կենտրոնը որպես տեղամասային պոլիկլինիկա ընտրելու ընթացակարգը շատ պարզ է.
- · Ներբեռնե՛ք և լրացրե՛ք ԿՑԱԳՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ www.vardanants.am կայքում:
- · Ուղարկե՛ք այն pr@vardanants.am էլ-հասցեին
- · Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարե՛ք +374 10 59-21-00
Մանրամասն տեղեկություններ կենտրոնի գործունեության մասին ստանալու համար կարող եք այցելել նաև մեր պաշտոնական կայք` www.vardanants.am: