▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորատուսցի Ալիկի թիկնապահն ու եւս մեկ անձ ազատ են արձակվել. սպանվածի մայրը չի բողոքում

 

armtimes.com-ը գրում է. Մեր տեղեկություններով, 2016 թ.-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով ձերբակալված քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի թիկնապահ Արմեն Գասպարյանը (մականունը՝ Բդո) եւ Չարբախցի Գեղամի ընկեր Արտակ Նազարյանը գրավի դիմաց ազատ են արձակվել:

Նրանք, հիշեցնենք, մեղադրվում են նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու, առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։

Իսկ գործով մյուս մեղադրյալներ՝ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի, Չարբախցի Գեղամի եւ ընկերոջ՝ Ռուբեն Խաչատրյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է:

Նոյեմբերի 13-ին գեղեցկության սրահում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից սպանվել էին Երեւանի բնակիչներ, 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ Մուշեղ Մուշեղյանը, եւս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի աջ հատվածում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին