▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորույթ սիգարետի այլընտրանքային արտադրատեսակների շուկայում․ lil SOLID

Վերջերս Ռուսական շուկայում լայն տարածում է ստացել lil SOLID ծխախոտի տաքացման սարքը։

Սիգարետի այլընտրանքային արտադրատեսակների օգտագործման գաղափարը աստիճանաբար լայն տարածում է ստանում ամբողջ աշխարհում։ Նորանոր երկրներ իրենց հակածխախոտային քաղաքականության մեջ սկսում են ընդգրկել այս նորարարական սարքերը՝ օգնելու այն չափահաս ծխողներին, որոնք չեն կարողանում կամ չեն ցանկանում թողնել ծխելը։

/filemanager/uploads/iqos_lili.jpg

Այլընտրանքային արտադրատեսակների ամենամեծ առավելությունն այն է, որ դրանց օգտագործման ընթացքում տեղի չի ունենում այրում, ինչն առողջությանը հասցվող վնասը նվազեցնում է 90-95%-ով։

Վերջերս այս արտադրատեսակների շարքում է հայտնվել lil SOLID ծխախոտի տաքացման համակարգը։ Վերջինս հարավկորեական KT&G ընկերության կողմից արտադրվող սարք է, որը փաստացի ներկայացվում է IQOS բրենդի ներքո՝ 2020թ հունվարին «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» և KT&G ընկերությունների միջև ստորագրված համաձայնագրի արդյունքում։

lil SOLID սարքը ծխախոտի տաքացման համակարգ է, որն աշխատում է IQOS սարքի սկզբունքով։ Այն ունի տաքացման մեխանիզմ, որը ներթափանցում է ծխախոտային գլանակի մեջ և այն տաքացնում է ներսից։ Ի տարբերություն IQOS-ի՝ lil SOLID-ի սայրն ավելի կոր է և պատրաստված է մետաղից։ Պլաստմասսե պատյանն ունի սոֆթ-թաչ ծածկույթ, ինչն այն ավելի հարմարավետ է դարձնում օգտագործման համար։ Սարքի վերևի մասում գտնվում է մետաղական ներդիրն ու կոր խցանը, որն անհրաժեշտ է հանել՝ գլանակը տեղադրելու համար։ Սարքի հետ միասին շուկայում են հայտնվել նաև համապատասխան՝ Fiit գլանակները, որոնք ներկայացվում են միևնույն արտադրողի կողմից։

Մեկ սեանսն ապահովում է 14 ներքաշում, մարտկոցի ամբողջական լիցքավորման դեպքում հնարավոր է իրար հետևից սարքն օգտագործել 20 անգամ։

Պետք է հիշել, որ նիկոտինն առաջացնում է կախվածություն և ռիսկերը չեն բացառվում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին