▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորք-Մարաշում կասեցվել է հողազավթման և ապօրինաշինության փորձը

Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում ապամոնտաժվել է անօրինական կառույց: Հովսեփյան փողոցում` հեռուստաաշտարակի հարևանությամբ, անհայտ քաղաքացին, զավթելով համայնքային ենթակայության հողատարածքը, ծավալել է շինարարություն:

Այն հայտնաբերվել է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից, որից հետո կազմակերպված կերպով կիսակառույցը քանդվել է: Ապամոնտաժվել է նաև հողազավթման հետևանքով կառուցված ցանկապատը, և տարածքը բերվել է նախկին տեսքի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին