▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույն օրը, նույն տեղում, նույն ժամին...«Հրապարակ»

«Նոյեմբերի 8-ին Արարատում կրքերը կթեժանան «մի ուրիշ ձև»՝ ինտրիգները կհասնեն գագաթնակետին։ Նույն օրը, նույն տեղում, նույն ժամին կհրավիրվեն և ԲՀԿ-ի, և ՀՀԿ-ի միտինգները։ Ընդ որում, ԲՀԿ-ական միտինգին մասնակցելու է անձամբ Գագիկ Ծառուկյանը։ Սակայն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ավելի վաղ է դիմած եղել քաղաքապետարանին, ուստի վերջինը մերժել է ԲՀԿ-ի հայտը։ Ծառուկյանը «մեծականով» կանգնել ու հայտարարել է. «Կգնանք, կտեսնենք, կհաղթենք», իմա՝ կապ չունի՝ մերժել են, թե ոչ, մենք մեր միտինգն անելու ենք։

 

Ու սա այդ օրվա միակ ինտրիգը չէ։ Իր հերթին Արայիկ Գրիգորյանը դիմել է Հովիկ Աբրահամյանին՝ մարզի «Ասողիկին», թե դու էլ արի մեր կողմից մասնակցի միտինգին, որպես հակընդդեմ հայտ։ Հիմա Արարատի մարզը շունչը պահած սպասում է, որ տեսնի՝ նախընտրական ժամանակահատվածում «տակից» խաղեր տված Հովիկ Արգամիչը մասնակցելու է միտինգին, թե՞ ոչ։ Որ մասնակցի՝ ո՞ւմ կողմից»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին