▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ տեսաուղերձով է դիմել լոսանջելեսահայերին

Եթե սպան նման բան է անում` նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը` Վանեցյանի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Լոս Անջելեսում․ Ուղիղ

Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է

Նիկոլ Փաշինյանը հանդիպել  է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարության հետ

Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄՆ-ում Ռամկավար կուսակցության ղեկավար կազմի հետ

Համաշխարհային Բանկի նախագահը Հայաստան էր եկել հատուկ Կաթողիկոսի հետ հանդիպելու համար

Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄՆ-ում Հնչակյան կուսակցության ղեկավար կազմի հետ

Նիկոլ Փաշինյանի ուղերձը լոսանջելեսահայերին

Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում ԱԺ նախագահը. Գևորգ Պետրոսյան

«Պատրաստ եմ Կարինե Աճեմյանին զոնտիկ նվիրել». ԱԺ նախագահի տիկին

Վանեցյանը Մոսկվայում հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ․ Լուսանկարը համացանցում քննարկումների. . .

«Դու ո՞վ ես, լիսկայիզմի ռեինկարնացիա՞ն ես». Արթուր Սաքունցը՝ Վայոց ձորի մարզպետին

Սա արել է մի դեռևս անհայտ անասուն․․․Նաիրա Զոհրաբյանի գրառումը

Իտալիայի առաջնություն. «Բոլոնիա»-«Ռոմա». ՈւՂԻՂ

Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր. Գագիկ Սուրենյան

Իմ Գյումրին ժպտում է․․․Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Թարս բուսնած խիյարների մասնագետը․․․Արմեն Գրիգորյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին

ԱԺ նախագահի կինը՝ Սերժ Սարգսյանի ուղերձի մասին

Հասանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Բակո Սահակյանին անվանեց ՀՀ Արցախի մարզպետ՝ պաշտոնական միջոցառման ժամանակ

Քա տղա, էդ կնգա յուբկեն ընչի ես հակե․․․«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

Այդ զգեստներով տղամարդիկ խորհրդանշում են Գյումրու դարբիններին

63-ամյա արմավիրցին կասկածվում է 3-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բռնի. . .

Դուբայի Բուրջ Խալիֆան՝ Հայաստանի դրոշի գույներով

Անկախության և խաղաղության երաշխավորը ժողովուրդն է. Դավիթ Տոնոյան

Պետերբուրգում բախում է տեղի ունեցել հայերի եւ դաղստանցիների միջեւ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի. . .

Գոռ Կիրակոսյանը՝ ԱՄՆ-ի դժվարությունների, Հրանտ Թոխատյանին դագաղում պառկեցնելու, Ռաֆայել. . .

Սերժ Սարգսյանի անունով այս տոնական միջոցառումներին մասնակցության հրավեր եղել է․ Մանրամասնում է. . .

Ամերիկան չասեց՝ վա՜յ, Ժիրիկը գնաց... Ժիրայր Ավանյան

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է. ԱԱԾ պետի ԺՊ

Արմեն Սարգսյանը պատմել է 8-րդ դասարանում գրած շարադրության մասին

Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները պիտի վերադարձվեն Հայաստան․ Զոհրաբ Մնացականյան

Անկախությունը մշտապես արժևորելու լավագույն միջոցն աշխատանքն է․ Բակո Սահակյան

Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբերի 21-ը՝ սննդի ապահովման նոր համակարգի անցած զորամասում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Շնորհակալ եմ, որ տարբերվող կինը կարող է լինել մեր անկախ երկրի հերոս. Վարդա Ավետիսյան

Ինչ ասելիք ունեի՝ ասել եմ․․․Սերժ Սարգսյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. Նիկոլ Փաշինյան

Պուտին-Փաշինյան հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Սերժ Սարգսյանն ուխտագնացության է գնացել Սուրբ Հովհաննես վանք

Այդ մեկ մարդը դու ես. Գյումրիում մեծարել են Նիկոլ Փաշինյանի մրցանակաբաշխության հերոսներին

Տեսահոլովակի պրեմիերա. Ջուս՝«Շնորհավոր»

ԱԱԾ-ն բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը զրուցում էին իրենց դիետայի մասին

Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. Սերժ Սարգսյան

Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան

Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Նույնասեռականների սև ցուցակը


Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սև ցուցակ

Հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Կարապետի Պողոսյանը սիրում էր իր անսպասելի արձագանքներով անակնկալի բերել ու ապշեցնել շրջապատին: Երևի հենց դրանով ու «սեփական արտադրության» թևավոր արտահայտություններով էր նաև կերտել իր մեծ անունն այդ լեգենդար մարդը, որը 18 տարի ղեկավարեց Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեն: Ինքն իրեն, սակայն, առանձնահատուկ մարդ չէր համարում: Մի ռադիոզրույցի ժամանակ ասել է. «Կյանք է, ապրել եմ, ինչպես բոլորը»:

Իրականում նա համեստություն է արել, քանի որ քչերին է հաջողվել նրա պես վառ կյանք ապրել, ավելին, դառնալ ռադիոյի և հեռուստատեսության խորհրդանիշը: Համարձակ և ազգանվեր աշխատանքի շնորհիվ նրա ղեկավարման շրջանը «ոսկե դար» է կոչվել: Կարպիչի արտահայտությունները, սուր մտքերը, արարքները միանգամից կյանք էին մտնում ու ժամանակի ընթացքում վերածվում առասպելների: Զրուցակիցները երբեք չէին կարող կռահել, թե ինչպես նա կարձագանքի ոչ ստանդարտ իրավիճակներում: Չէ՞ որ անգամ ստանդարտ իրավիճակներում նա կարող էր արտառոց բան ասել: Դա էր պատճառը, որ արհմիության նախագահ Մարի Արիստակեսյանը չէր կողմնորոշվում` արտասովորության որ տեսակին դասի նախագահի հերթական ասածը, երբ անցած դարի 80-ականների համար շատ «անհարմար» մի գործով, մտավ նրա աշխատասենյակ: 

- Նայեք, խնդրեմ,- հոգոց հանելով` նա Պողոսյանին է մեկնում ազգանունների մի ցուցակ:

- Ի՞նչ է սա,- առանց դիմացի փաստաթղթերից կտրվելու հարցնում է Ստեփան Կարպիչը: 

- Ո՞նց թե ինչ… Ցուցակն է: Դուք էիք ասել, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հարցն ամենավերևներում է քննարկվել՝ կուսակցության կենտկոմում: Եվ այնտեղ որոշել են, որ մեզ մոտ … նույնպես կան… համասեռամոլներ: Եվ պետք է կազմել նրանց ցանկը և ուղարկել «վերև», որ տեղյակ լինեն… Ահա, բոլորն այստեղ են: 

- Անձա՞մբ ես ստուգել,- ընդգծված լրջությամբ հարցնում է Պողոսյանը:

- Հա՛,- գլխի դրական շարժումով հաստատում է Մարին, բայց նկատելով Կարպիչի աչքերի փայլը՝ վախենում է: Զգալով իր թողած տպավորությունը՝ Պողոսյանը շարունակում է. 

- Ախր պատասխանատու աշխատող ես, դրա համար էլ քեզ եմ վստահել այս նուրբ գործը, իսկ դու… լավ, բեր տեսնեմ` ինչ ես խզբզել: Արհմիության նախագահը խոշոր կազմվածք ուներ, ինչի համար էլ տեխնիկական վերահսկողության բաժնի պետ Միշա Առաքելյանն ու լրագրող-հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը կատակով ասում էին. «Տղե՛րք, եկեք միանանք, Մարիի հետ ամուսնանանք»: Եվ մինչ ամբողջովին շիկնած Մարին փորձում էր կռահել, թե Կարպիչն ինչ նկատի ուներ, վերջինս կլանված ուսումնասիրում էր «սև ցուցակը»: Ընթացքում ինչ-որ տարօրինակ հնչյուններ, անհասկանալի ձայնարկություններ էր արձակում և մերթընդմերթ բարձրաձայն զարմանում. «Յա՜…սա էլ է էդպիսի՞ն, պա՛հ, քո ինչն եմ ասել… չէ՛ հա…քեզնից չէի սպասում…»: Սարսափած Մարին հերթով վերհիշում է ազգանունները` մտածելով, թե արդյոք չափը չի անցել: Բայց իրականում ինչպե՞ս կարող էր ստուգել: Վերջապես Պողոսյանը կտրվում է թղթից ու խիստ հայացքով դիմում Մարիին. 

- Ոչ մեկին չես կարող բան վստահել: Էս ի՞նչ ես բստրել: Իսկ ո՞ւր են… Լսելով թվարկվող անունները` Մարին մտածեց` ինչ լավ է, որ նստած է, թե չէ ուշագնաց կլիներ: Իսկ Ստեփան Կարպիչը, վերջացնելով թվարկումը, մեկնում է թուղթը նրան.

- Գնա ավարտին հասցրո՛ւ գործը... իսկ հետո վառի՛ր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին