Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը.

«Երկու ամիս է, ինչ փակ է Բերձորի միջանցքը: Չգիտեմ, թե ինչքան է տևելու Արցախի շրջափակումը, սակայն վստահ եմ, որ, նույնիսկ՝ ճանապարհի «բացման» պարագայում այն չի ունենալու երթևեկության նախկին ռեժիմը: Սին են բոլոր նմանօրինակ հույսերը:
Այսպես շարունակվելու դեպքում Բերձորի միջանցքի երթևեկության իրավական ռեժիմը որոշվելու է բացառապես Կրեմլի և Ապշերոնի թերակղզու մերձակայքում: Եվ այդպիսի «որոշման» արդյունքում, Հայաստանին, ենթադրաբար, հնարավորություն կտրվի ամիսը 1-2 անգամ, բանջարեղենի, դեղորայքի կամ հացամթերքի տեսքով, հումանիտար օգնություն հասցնել Արցախ, այնպես, ինչպես մի քանի օր առաջ Հայաստանն օգնեց Թուրքիային:
Արդյո՞ք մեզ հրապուրում է նման հեռանկարը:
Եթե ոչ, ապա Բերձորի ճանապարհի «բացման գործընթացը» պետք է տեղափոխել Երևանի, Գյումրիի, Լոս-Անջելեսի, Մոսկվայի, Սոչիի փողոցներ կամ .... Կալինինգրադի մարզի սահման: Իսկ, եթե դրա հնարավորությունն էլ չկա (ինչը շատ հավանական է), ապա սուսուփուս սպասենք ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին:
Չնայած, ո՞վ ասաց, որ մեր լիակատար անգործության պայմաններում ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի օգտին է ավարտվելու»:


