▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնիսկ ղազախներին ենք երնեկ տալիս

Ղազախստանի քաղաքացի, ազգությամբ ռուս Տատյանա Շևցովա-Վալովան 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել ղազախների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու և Ղազախստանը Ռուսաստանին միացնելու կոչեր հնչեցնելու համար: Ղազախստանը, մեծ հաշվով, արհեստական պետական միավոր է` ռուսական մեծ համայնքով, սակայն այդ երկրի պետական մարմինները հետևողականորեն պաշտպանում են անկախության գաղափարը` թեկուզև էլիտայի ինքաբավության մոտիվից ելնելով:

Հայաստանում հակառակ միտումն է` չնայած այն բանին, որ մենք անկախությունը նվաճեցինք տասնյակ դիսիդենտների անձնազոհության, 88 -ի շարժման արդյունքում: Հայաստանյան այսօրվա էլիտան չունի հարգանք ինքնիշխանության հանդեպ ու նույնիսկ խրախուսում է  «գյուլսիտանայի»  մտածողությունը: Անկախության առաջին տարիներին մենք համեմատվում էինք Արևելյան Եվրոպայի երկրների հետ` համարվելով ժողովրդավարության կղզյակ տարածաշրջանում, հիմա երանությամբ ենք նայում նույնիսկ Ղազախստանին: Սրա համար` հատուկ «տաղանդ» էր պետք:

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին