▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոյեմբերի 9-ից հետո մեկ օր ավելի ապրելու իրավունք չուներ Նիկոլը. Գառնիկ Իսագուլյան

«Դաժան է, բայց շատերը չեն գիտակցում՝ ինչ է կատարվում Հայաստանում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

/filemanager/uploads/2020/12/week-2/garnik_isagulyan.jpg

Նրա դիտարկմամբ, ցավալի է, որ մարդիկ, որոնք իրենց հաղթանակներ են վերագրում, հիմա միայն Նիկոլ Փաշինյանին հաղթելու մասին են մտածում։

«Հայրենիք ենք կորցնում, իսկ մարդիկ միայն ուզում են ընտրություններում հաղթել Նիկոլին։ Եթե մենք ազգ լինեինք, ինքնասիրություն ունենայինք, մեր գեներալներն էլ գեներալներ լինեին, այլ ոչ թե միլիոնատերեր, հիմա այսպես չէր լինի։ Նոյեմբերի 9-ից հետո մեկ օր ավելի ապրելու իրավունք չուներ Նիկոլը։ Բայց նա ոչ միայն ապրում ու բարգավաճում է, այլ մենք փորձում ենք նրա հետ մարտի մեջ մտնել ու հաղթել նրան։ Հիմա սա նորմա՞լ է։ Այս ժողովրդին հարգող կլինի՞»,- հարց հնչեցրեց նա։

«Հայելի» ակումբում Գառնիկ Իսագուլյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին