▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք, իրենց «յաշիկներին», ջիպերին հեծած, գոնե բարոյական պատասխանատվություն կզգա՞ն...

Ամեն անգամ երբ կարդում կամ լսում եմ, որ նստացույց, հացադուլ կամ բողոքի այլ ակցիա են անում մեր արցախյան պատերազմի վետերանները, ակամա աչքիս առաջ հառնում են այն կուշտ ու կուռ գեներալների` չաղ, ուրախ, ինքնագոհ դեմքերը իրենց «յաշիկներին», ջիպերին հեծած և երկրապահ կամավորականների միության ֆունկցիոներների,միության անդամ պաշտոնյաների դեմքերը…
Այո’,  համաձայն եմ պետությունը, հասարակությունը շատ լուրջ խնդիրներ ունեն այս ուղղությամբ և ընդհանրապես մենք` բոլորս այս հաղթանակների, Արցախի, մեր սահմանների համար կռված, արյուն թափած ազատամարտիկներին պետք է միշտ հիշենք, գնահատենք, մեծարենք և ոչ թե սովի ու մոռացության մատնենք…
Սակայն նրանց կյանքի, առողջության, քաջության, տանջանքների, զրկանքների գնով կոչումների, պաշտոնների, մեծ հարստության հասած մարդիկ երբևիցե պատասխանատվության զգացում, խղճի խայթ ունենու՞մ են, թե՞ ոչ...Իմ կարծիքով նրանք մշտապես առավել ևս պատասխանատվություն պետք է զգան կամ գոնե բարոյական աջակցություն ցույց տան նրանց, մշտապես կիսեն նրանց հոգսերը:
Բայց նրանք զգու՞մ են...Կզգա՞ն արդյոք երբևիցե...

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք           

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին