▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նստա՞ծ, թե՞ կանգնած դիմավորեց հայ օլիմպիականներին Սերժ Սարգսյանը

Համացանցի այսօրվա քննարկման թեմաներից մեկն այսօր հարցն էր, թե ինչու Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը նստած է դիմավորել ՀՀ դրոշով անցնող հայ օլիմպիականներին: 

«Հայկական Ժամանակ»  թերթն , այս առիթով, գրել էր, թե Սոչիի օլիմպիադայի բացման արարողությունից հայ հեռուստադիտողի հիշողության մեջ կմնա նաև Սերժ Սարգսյանի պահվածքը, երբ նա նստած դիմավորեց ՀՀ դրոշով անցնող մեր օլիմպիականներին: Նրան ոտքի կանգնելու ապարդյուն փորձ արեց անգամ կողքը նստած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ոտքին «բզելով»:

Սակայն համացանցում կան կադրեր, որ ՀՀ նախագահը ոտքի է կանգնում ու ձեռքով ողջունում է հայ օլիմպիականներին:

Մարզական մեկնաբան Արման Հայրապետյանն, այս առիթով,  ֆեյսբուքյան էջում գրում է. «Ընդդիմադիր լինել չի նշանակում հայրենիքը չսիրել ու ամեն ինչում բոլորին մեղադրելուց հաճույք ստանալ: Չի կարելի սուտ շուխուռ գցել թե Սերժ Սարգսյանը մեր հավաքականի մուտքի ժամանակ ոտքի չի կանգնել…»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին