▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նստելու եք բոլոր մարդասպաններով. Նիկոլ Փաշինյան

 

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե ինքը քաղաքական հետապնդման զոհ է։

«Եթե զոհ եք, բա ի՞նչ եք անում ազատության մեջ։ Թե՞ ձեզ թվում է, որ մենք ձևերը չգիտենք՝ ինչպես են դատավորին պարտադրում ապօրինի այս կամ այն որոշումը կայացնել։ Բայց մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից և ուզում եմ ասել, որ մենք հպարտ ենք մեր կառավարության համար, որ մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից»:

Փաշինյանը շեշտեց, որ որևէ մեկին թույլ չեն տալու խուսափել պատասխանատվությունից.

«Բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի մարտի 1-ին 10 քաղաքացիներին սպանելու և Հայաստանի Հանրապետությունում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից։ Չի կարող լինել այդպիսի բան։ Չի կարող լինել այդպիսի բան։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եվ խնդրում եմ, որ դուք ասեք, որ թույլ չեք տա, որ որևէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից։ Նստելու եք բոլոր մարդասպաններով։ Եվ ես սա լիազորված եմ հայտարարել Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ժողովրդի անունից»,-ասաց նա:

 

Կարդացեք նաև՝  Մեր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ՝ գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը. Փաշինյան

Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյանը՝ դատավորներին

Այդ պաշտոնյայի հարազատ եղբոր ընդամենը 1 բանկային հաշվում 30 միլիոն դոլար կա. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին