▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նվեր Մնացականյանը Հ1 է վերադարձել՝ բոլորովին ոչ պատահական․․․

Հեռուստալրագրող Նվեր Մնացականյանը վերադարձել է Հանրային հեռուստաընկերություն: Մնացականյանը նոր նախագիծ է սկսում՝ «Հանրային ռեպորտաժ»:

«Հրապարակ»-ն է գրում ու նշում․ «Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի վերաբերմունք է տածում Մնացականյանն օրվա իշխանությունների նկատմամբ, ապա կհասկանանք, որ վերջինիս Հ1 գնալը բոլորովին էլ պատահական չէ:

Հանրայինը եղել է և մնում է բոլոր ժամանակների իշխանական ամենաակտիվ քարոզչամեքենան: Եվ որքան էլ Պետրոս Ղազարյանը պնդի, թե Փաշինյանը Հանրայինում որևէ լծակ չունի և ոչ մի որոշում չի կայացնում, միևնույն է՝ ակնհայտ է, որ մեր հարկերի հաշվին ապրող հեռուստաընկերությունը ծառայում է օրվա իշխանությանը: 

 Հիշեցնենք, որ դեռ 2016 թվականին հեռուստալրագրող Նվեր Մնացականյանը հեռացվել էր հանրայինից: Նա նշել էր, որ իր հեռացման պատճառը Հ1-ում նոր դեմքերի ի հայտ գալն է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին