Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, ալերգոլոգ Կրիստինա Ջամալյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսեց ալերգիաների, դրանց աշնանային սրացման մասին:
Ալերգոլոգի խոսքով մաշկի ցանավորումը, չորությունը, այտուցը, փռշտոցը, դժվարաշնչությունը կարող են ալերգիկ բնույթ կրել: Եվ, քանի որ չհասկանալով, թե ինչ է կատարվում, սխալ բժշկի են այցելում և բուժումը կարող է տարվել սխալ ուղղությամբ:
«Հաճախ լինում է, որ ոչ ծնողներն են ալերգիկ եղել, ոչ հիվանդը` բնածին, սակայն, կյանքի ընթացքում, կապված` այս կամ այն գործոնի ազդեցությամբ, կարող է ալերգիա առաջանալ: Անգամ նյարդային սթրեսն է ալերգիայի հիմք»,-ասաց Կրիստինա Ջամալյանը:
Ալերգոլոգը նշեց, որ սրացումներ լինում են առավել շատ գարնանը, հետ չեն մնում աշունն ու ձմեռը, ապա, որպես խորհուրդ նշեց.
«Ալերգիկ հիվանդությունների պատճառ կարող է լինել նաև մրսածության դեմ օգտագործվող դեղորայքը, ուստի պատեհ-անպատեհ առիթով պետք է քիչ դեղորայք օգտագործել»:
Անի Կարապետյան