▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օբաման Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու բացառիկ հնարավորություն ունի. Ռոբ Սոբհանիի հոդվածը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնի կոնֆերանսների կենտրոնում կհյուրընկալի և կանցկացնի Միջուկային անվտանգությանը նվիրված չորրորդ գագաթաժողովը, որը կմեկնարկի մարտի 31-ին։

Նախատեսված մասնակիցների թվում են երկու նախագահներ, որոնք հազվադեպ են միմյանց հանդիպում, քանի որ նրանց ժողովուրդները հակամարտության մեջ են, գրում է «Caspian Group Holdings» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ռոբ ՍոբհանինThe Washington Times թերթում։

 Մինչ համաշխարհային առաջնորդների համար կարևոր է համաձայնության հասնել այն հարցում, թե որն է լավագույն միջոցը միջուկային զենքն ահաբեկչական խմբավորումներից հեռու պահելու համար, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ներկայությունը հազվադեպ, բայց պատմական հնարավորություն է ընձեռում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային առաջնորդությունը վերցնել իր ձեռքը՝ Խորհրդային միության փլուզումից մնացած ամենամտահոգիչ  հակամարտություններից մեկը լուծելու համար։

 Ինչպես նշում է հեղինակը՝ Վաշինգտոնը, ի տարբերություն Մոսկվայի, հիմնականում զբաղված է եղել Մերձավոր Արևելքում իր գործողություններով՝ Երևանի և Բաքվի միջև երկարատև խաղաղություն հաստատելու հարցում առաջատար դիրք գրավելու փոխարեն։

Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը կարող է առաջընթաց գրանցել, որը կարող է նոր սկիզբ դնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար՝ դիվանագիտական կայուն նախաձեռնություն վարելով երկու կողմերի համար արդար ու երկարատև լուծում գտնելու ուղղությամբ։

 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին