aravot.am-ը գրում է.
«Դա ակնհայտ սուտ է, ապատեղեկատվություն, զառանցանք: Ես, իմ ընտանիքի անդամները, մերձավոր ազգականները` Հայաստանի հանրապետության սահմաններից դուրս ոչ միայն կղզի, ոչ միայն որեւէ անշարժ գույք, այլ նույնիսկ կատու չունենք»,- կայքի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, մամուլում եւ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ օրեր առաջ հունական անվանի անշարժ գույքի «Իլեպոս» գործակալությունը, որը հիմնականում սպասարկում է մեծահարուստների անշարժ գույքի առք եւ վաճառքը, Հունաստանում, վաճառքի է հանել Հունական ծովում գտնվող սքանչելի կղզիներից մեկը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում