Այսօր Թամանյանի արձանի հարակից տարածքից «Ոչ գենդերային այլասերման» նախաձեռնությունը երթ է սկսել` ընդդեմ «Գենդերային օրենքի» և «Գենդերային» պարտավորությունների փաթեթի:
Այդտեղ էր նաև «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը և, բնականաբար, ինչպես երեկ, այնպես էլ այսօր` վեճ սկսվեց:
«Ոչ գենդերային այլասերմանը» նախաձեռնության անդամները Անի Զախարյանին հորդորեցին հեռանալ և այլասերվածություն չտարածել, սակայն նա պնդեց, որ ինքն է ամենաիսկական հայուհին և որ առողջապահական տեսանկյունն է ներկայացրել, որից հետո ակցիայի մասնակիցներից Խաչիկ Ստամբոլցյանը նրան անվանեց «անառողջ լիրբ» և հրամայեց հեռանալ: Մյուսներն էլ նշեցին, որ անբարոյականություն քարոզողն այստեղ անելիք չունի, պետք չէ «փչացնել» երիտասարդներին:
Անին ասաց, որ ինքը նահանջող չէ, ոչ էլ «մադամ քնքուշ», այլ` հակառակը, լավ էլ կռվող է:
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը, հարցին, թե ինչո՞ւ է եկել և մասնակցում երթին` պատասխանեց, այստեղ է նախաձեռնողի հրավերով: