Մենք` հայերս, սիրում ենք ամեն ինչ ճոխ, մեծ, աչք ծակող լինի, ցուցադրական, զարմացնող, տարբերվող, առանձնացող, շլացնող…Երևի ոչ մի երկրում այսքան տրոլեյբուսի չափերի ջիպեր, «յաշիկներ», «բուտկաներ», սպիտակ «Նիվաներ» չկա, ոչ մի երկրում այսքան երթուղային տաքսի, այսքան գծատեր, այսքան «գեներալներ», հաստավիզ թիկնապահներ չկա…Խեղճ Երևան, իր դար ու փոս, ծուռումուռ, նեղլիկ, առանց մայթերի փողոցներով արի ու դիմացի այսքան «ջիպազգիների»…
Երևի նման ձգտումը, բնավորությունը հայերի որոշ հատվածի ինքնահաստատման մի ձև է, երբ իրենց գիտելիքներով, խելքով, դաստիարակությամբ, վարվեցողությամբ չեն կարող առանձնանալ, , ուստի պետք է շքեղ տուն, տրոլեյբուսանման մեքենա, վզի հաստ «ջնջիլ» ու «ցեպ», թանկարժեք, բայց հաճախ անճաշակ, չսազող հագուստ, վուլգար արտաքինով, հագուկապով կին ու սիրուհի, հաստավիզ` «բուլդոգ»թիկնապահներ ունենան…Ու էլի, ու էլի նման բաներ` ճոխ քեֆեր, հարսանիքներ հայկական շոուբիզնեսի ռաբիսախառն աստղիկների մանակցությամբ, շշմեցնող հրավառություններ, ցուցադրական բարեգործություններ…Մի խոսքով, ամեն ինչ միայն ցուցադրելու, զարմացնելու, գլուխ գովալու համար: Նույնիսկ հարազատի թաղումն է «ծառայում» այդ նպատակին…Պսակների, փողոցներով փռված պաստառների, ջիպերի, նիվաների քանակով, հոգեհանգստի սեղանի ճոխությամբ, ուտելիքների բազմազանությամբ…
Բա քաղաքը չխոսի՞, բա չզարմանա՞, չհիանա՞...
Ու եթե գնում ենք հանգստանալու, անպայման պետք է նշենք, որ Սեյշելյան, Մալվինյան կղզիներում, Դուբայներում ու էլի այլ էկզոտիկ, զարմանազան երկրներում ու կղզիներում ենք հանգստացել…Ավելի շատ հանգստանալը չի «կայֆը», որքան պատմելը, գլուխ գովալը, զարմացնելը …
Չէ’, մի ուրիշ զգացում է դա, մի անկրկնելի հաճույք, երբ հանկարծ քո զրուցակից, մարդկության պատմության կամ կենսաբանական զարգացման քո սանդղակի ցեղակիցը «մանթրաժ» ընկած, Էլոչկա-յուդայեդոչկայի հայացքով, չռված աչքերով քեզ է նայում, զարմանում, որ դու իրենից լավ ես «հանգստացել»…
Այո’, իրոք, մենք` հայերս սիրում ենք, որ ամեն ինչ ճոխ, մեծ, զարմացնող, շլացնող լինի…Դրա համար էլ մեզ հայ են ասում…Դե մենք ուրիշ ենք էլի, հիանալի ու աննման, և ամենակարևորը անթերի…
Միայn չեմ հասկանում էդ ամերիկայի նեգրեր-մեգրերը ինչի են սիրում հաստ «ցեպեր», «ջնջիլներ» քցել...
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան
Ֆեյսբուք